Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Իշխանությունները կփորձեն գտնել սելեկտիվ լուծումներ»

«Իշխանությունները կփորձեն գտնել սելեկտիվ լուծումներ»
05.06.2013 | 16:16

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված սպանությունը հերթական անգամ վեր հանեց ոչ միայն Հայաստանում առկա բարքերի, իշխանություն-հասարակություն հարաբերությունների խճապատկերը, այլև առիթ տվեց մտորելու և վերլուծելու այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացնեն քաղաքացիական խմբերն ու հանրույթները:
Ի՞նչ է պետք անել կլանային և միջկլանային հարաբերությունները քայքայելու, ապամոնտաժելու համար, որպեսզի հետագայում էլ բացառվեն նման դեպքերը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կլանային համակարգը կարելի է արմատախիլ անել քաղաքացիական դիմադրողական ընդհանուր շարժում ձևավորելով:
«Պետք է մշակել օրակարգ` այդպիսի շարժում ձևավորելու համար: Այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի հետ կատարված միջադեպը, անշուշտ, կարող է առիթ դառնալ այդպիսի շարժում ձևավորելու համար, կարող է և չդառնալ: Կարող է այդ նախաձեռնությունը կրել լոկալ բնույթ: Բնականաբար, այդ դեպքում չի հաջողվի արմատախիլ անել համակարգը, հնարավոր կլինի միայն հասնել լոկալ լուծումների»,- նշեց Էդգար Վարդանյանը:
Մեր զրուցակցի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ հենց լոկալ դեպքերը կարող են առիթ դառնալ հետագայում ավելի մեծ փոփոխությունների հասնելու համար: Հնարավոր չէ՞, որ գործի շղթայական ռեակցիայի էֆեկտը:
Էդգար Վարդանյանը չբացառեց, որ կարող է վաղն էլ մեկ այլ պաշտոնյայի հարցն արծարծվել, սակայն գլոբալ խնդիր, ըստ նրա, առայժմ դրված չէ: Փորձագետն ասում է, որ հաջողության կարելի է հասնել, երբ քաղաքացիական շարժման հիմքում դրվի գործող համակարգի ապամոնտաժման խնդիրը: Իսկ նման դեպքերում իշխանությունները կփորձեն գտնել միայն հատվածական, սելեկտիվ լուծումներ, ինչից ռեժիմի բնույթը չի փոխվի:
Իսկ գլոբալ փոփոխությունների հասնելու համար ՌԱՀՀԿ փորձագետը կարծում է, որ պետք է ինքնակազմակերպվել, հստակեցնել գործիքակազմը, ներգրավել զանգվածների, որակյալ կադրերի, իրականացնել ակտիվ գործողություններ: Ցավոք, ըստ Էդգար Վարդանյանի, Հայաստանում նման բան դեռևս չկա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ